Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունները խորը մտահոգություն են հայտնել քիմիական ահաբեկչության սպառնալիքների կապակցությամբ: Այս մասին ասված Է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված նրանց համատեղ հայտարարության մեջ։
«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունները, լինելով քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման և կիրառման արգելման և ոչնչացման մասին կոնվենցիայի պատասխանատու անդամ պետություններ, խորը մտահոգություն են հայտնում քիմիական ահաբեկչության սպառնալիքների կապակցությամբ և հաստատակամորեն հայտարարում են իրենց հավատարմությունը խաղաղությանը, որը զերծ է քիմիական զենքից«, — ասված է հայտարարության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







