Այն երկրները, որտեղ տեղակայվելու են ուկրաինական ռազմական ինքնաթիռները, կարող են մեզ ներքաշել զինված հակամարտության մեջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է Интерфакс-ը։
«Մեզ հավաստի կերպով հայտնի է ուկրաինական մարտական ինքնաթիռների մասին, որոնք ավելի վաղ մեկնել էին Ռումինիա և այլ սահմանամերձ երկրներ», — ասել է նա։
Կոնաշենկովը նաև հայտնել է, որ ՌԴ ԶՈՒ-ն բարձր ճշգրտությամբ զենք է հասցնելու Ուկրաինական պաշտպանական-արդյունաբերական համալիրի ձեռնարկություններին: Նա անձնակազմին կոչ է արել լքել ձեռնարկությունների տարածքը։
Կոնաշենկովը հայտարարել է, որ Ուկրաինայի ՌՕՈՒ բազան Վիննիցայում մարտի 6-ին ոչնչացվել է բարձր ճշգրտության զենքով: «Կիևի ռեժիմի գրեթե ողջ մարտունակ ավիացիան ոչնչացվել է», — ասել է նա:
Նրա տեղեկատվության համաձայն՝ ԴԺՀ-ի ուժերը հաջողությամբ զարգացնում են հարձակումը «Մարիուպոլի քաղաքային հատվածում՝ հյուսիս-արևմտյան և արևելյան ուղղությունից»: Նրա խոսքով՝ և՛ ԴԺՀ-ի ուժերը, և՛ ԼԺՀ-ի զորքերը շարունակում են հարձակողական գործողությունները ռուս զինվորականների կրակային աջակցությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







