Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:18

Ադրբեջանցի դիվանագետները դեսպանի հետ լքել են Ուկրաինան

Ադրբեջանցի դիվանագետները դեսպանի հետ լքել են Ուկրաինան

Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Էլմիրա Ախունդովան հայտարարել է, որ ինքը դուրս է եկել ուկրաինական տարածքից և վերադարձել Բաքու: Այս մասին հայտնում է Интерфакс-Азербайджан-ը:

Ախունդովայի տեղեկություններով՝ Ուկրաինան լքել են նաև ադրբեջանցի դիվանագետները՝ իրենց ընտանիքների հետ: Նրանք հասել են Մոլդովայի հետ սահման՝ Քիշնևից կմեկնեն Բաքու:

Դեսպանը նաև նշել է, որ այդպիսով հաջողվել է «փրկել դեսպանատան աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամներից ավելի քան 40 մարդու»՝ չհստակեցնելով, թե ումից է հաջողվել փրկել:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ որոշում է կայացրել հատուկ ռազմական գործողության մասին: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և երկրի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Մարտի 3-ին Բրեստի մարզում կայացել է ռուսական և ուկրաինական պատվիրակությունների բանակցությունների երկրորդ փուլը: «Ցավոք, մենք չստացանք այն արդյունքները, որոնք ակնկալում էինք», — բանակցություններից հետո լրագրողներին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը՝ հավելելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցությունները շարունակել արդեն երրորդ ռաունդում, որը կկայանա առաջիկա օրերին: Այնուամենայնիվ, բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են հումանիտար միջանցքներ ապահովել քաղաքացիներին տարհանելու և սննդամթերք ու դեղորայք առաքելու, ինչպես նաև հնարավոր ժամանակավոր հրադադարի մասին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+