Արդեն մի քանի օր է՝ ռուս-ուկրաինական պատերազմը ծավալվում է։
Թեմայի շուրջ Armenia Today-ը Երևանի բնակիչների շրջանում հարցում է անցկացրել, հետաքրքրվել ենք, թե նրանք ինչպես են վերաբերվում ռուս- ուկրաինական ռազմական գործողություններին։
Նշենք, որ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ Արևմուտքը սահմանել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթ։
Ռազմական գործողությունների ֆոնին ռուսական ռուբլին անկում է գրանցել։ Այսօր որոշ հայաստանյան բանկերում ռուբլու փոխարժեքը հասել է 2 դրամի։
Հավելենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունները սկսվել են։ Նրանք հանդիպում են Բելառուսի տարածքում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







