Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 12:54

ՌԴ ՊՆ-ն ներկայացրել է Ուկրաինայում կրած մարտական կորուստները և առաջխաղացումները

ՌԴ ՊՆ-ն ներկայացրել է Ուկրաինայում կրած մարտական կորուստները և առաջխաղացումները

Ուկրաինայում ռազմական գործողության հետևանքով ռուսական կողմից կան զոհեր և վիրավորներ, հայտարարել է Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Ռուս զինծառայողները խիզախություն և հերոսություն են ցուցաբերում հատուկ ռազմական գործողության մարտական խնդիրների կատարման ընթացքում։ Ցավոք, մեր ընկերների շրջանում կան զոհեր և վիրավորներ։ Բայց մեր կորուստները ոչնչացված ազգայնականների համեմատ մի քանի անգամ ավելի քիչ են», — Կոնաշենկովի խոսքը մեջբերում է РИА новости-ն։

Ընդհանուր առմամբ, պաշտպանության նախարարության տվյալներով՝ ռուս զինվորականները խոցել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 1067 օբյեկտներ, այդ թվում՝ կառավարման 27 կետեր և կապի հանգույցներ, С-300, Бук М-1 և Оса զենիթահրթիռային համալիրներ, ինչպես նաև 56 ռադիոլոկացիոն կայաններ:

Պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը նաև հայտնել է, որ ՉԺՀ-ի զորքերի խմբավորումները հարձակում են զարգացնում ուկրաինական զորքերի դիրքերի վրա, նրանք ազատագրել են Նիժնեե, Գրանիտնոյե և Գնուտովո բնակավայրերը, հաղորդել է ТАСС-ը։

Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ որոշում է կայացրել Ուկրաինայի ապառազմականացման հատուկ ռազմական գործողության մասին: Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա հայտարարել է, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին՝ օգնության խնդրանքով:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և երկրի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Նշենք, որ ներկայումս պայմանավորվածություններ են ձեռք բերվում բանակցություններ սկսելու համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
  6. «Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին»․ ՀԺՄ-ն ակնկալում է միջազգային կառույցների արձագանքըՆոյեմբերի 19
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+