Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:06

Արցախում բնակավայր չի մնացել, որ նման խնդիր չունենա․ Վահրամ Բալայանը՝ Խրամորթի միջադեպերի մասին

Արցախում բնակավայր չի մնացել, որ նման խնդիր չունենա․ Վահրամ Բալայանը՝ Խրամորթի միջադեպերի մասին

Սա Ադրբեջանի գործելաոճն է, մեզ համար նոր բան չէ։ Նրանց նպատակը մեկն է՝ բնակչության համար ստեղծել անտանելի, խուճապային պայմաններ, թույլ չտալ, որ ժողովուրդն իր հայրենիքում ապրի։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում տեղի ունեցած միջադեպերին։

Բալայանն ընդգծեց՝ պետք է աշխատել, փորձել պայմաններ ստեղծել, որ մարդիկ կարողանան իրենց հայրենիքում ապրել, այլ ճանապարհ չկա, սակայն համակարգային լուծում է անհրաժեշտ։

«Այդ հատվածում ռուս խաղաղապահների հենակետ կա, տեղեկացվել են։ Հանդես են գալիս որպես միջնորդ։ Միաժամանակ ԱՀ ուժային մարմիններից են գյուղի անվտանգությունն ապահովում։ Ինչ-որ ծառի, քարի հետևից կարող են կրակել, իսկ դա մարդու կյանք կարող է արժենալ։ Դրա համար պետք է հարցին համակարգային լուծում ապահովել, ստեղծել իրավիճակ, որ կրակելու հավանականությունը վերանա»,- ասաց Բալայանը։

Դիտարկմանը, որ 44-օրյա պատերազմից այսքան ժամանակ անց էլ չկան լուծումներ, Արցախի ԱԺ պատգամավորն արձագանքեց․ «Նոյեմբերի 10-ից հետո կարևոր բարձունքներն անցել են ադրբեջանցիներին։ Կարելի է ասել՝ Արցախի Հանրապետությունում բնակավայր չի մնացել, որ նմանօրինակ խնդիրներ չունենա։ Պետք է ձգտել ռուս խաղաղապահների աջակցությամբ հենակետերի որոշակի փոփոխություններ կատարել։ Եթե նրանք բնակավայրերից 300-500 մետր հեռավորության վրա են, հասկանալի է, որ ամեն անգամ նման միջադեպեր լինելու են»,- ասաց պատգամավորը։

Անդրադառնալով այս միջադեպերին զուգահեռ ՀՀ-ի կողմից Ադրբեջանին առնչվող խաղաղասիրական հայտարարություններին՝ Բալայանը տեսակետ հայտնեց, որ ՀՀ իշխանությունների «փափուկ» վերաբերմունքն ինչ-որ չափով ոգևորիչ է ադրբեջանցիների համար։
«Կարծում եմ՝ պետք է այդ քաղաքականությունն ինչ-որ կերպ փոխվի, Ադրբեջանի հետ խոսեն այնպես, ինչպես նրանք են խոսում։ Դրա վկայությունն է օրերս Եվրանեսթի համաժողովի շրջանակում ՀՀ ժամանած ադրբեջանցիների պահվածքը։ Նոր մոտեցումներ պետք է որդեգրվեն, ու ազգային շահը պահպանվի»,-նկատեց պատգամավորը։

Հարցին՝ այս պահին տեսնո՞ւմ է ՀՀ իշխանությունների կողմից ազգային շահի պահպանման ձգտում, Բալայանը բացասական պատասխան տվեց․ «Ցավոք, դա այսօր չկա, չի երևում։ Թե հետո ինչ կլինի, չեմ կարող ասել, այդ հարցին ՀՀ ազգաբնակչությունը կարող է պատասխանել»,- ասաց Վահրամ Բալայանը։

Հիշեցնենք՝ փետրվարի 25-ից ադրբեջանցիները բարձրախոսով հայերենով Խրամորթ գյուղի բնակիչներին հորդորում են լքել տարածքը՝ պնդելով, որ հակառակ դեպքում, ուժ են կիրառելու։
Հիշեցնենք նաև, որ սա վերջին շրջանում միակ միջադեպը չէ։ Փետրվարի 15-ին էլ ադրբեջանական կողմը Խրամորթ գյուղի վարչական տարածքում կրակել էր Խնապատ գյուղի բնակչի ուղղությամբ՝ վնասելով վերջինիս տրակտորը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+