Մինսկում ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների կազմակերպման աշխատանքը կարող է սկսվել ցանկացած ժամանակ: Այս մասին փետրվարի 25-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նաև իմ կողմից կարող եմ ասել, որ իսկապես նման աշխատանք կարող է սկսվել ցանկացած ժամանակ։ Հարցը միայն նրանում է, որ այն կողմից, կամ Արևմուտքի ազդեցության տակ չսկսվի որև կեղծ գործընթաց», — ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
Զախարովան նաև նշել է, որ Կիևը պետք է որոշի՝ ցանկանում է արդյոք նա իսկապես բանակցություններ վարել, թե ցանկանում է հետագայում ևս պահանջներ ներկայացնել Ռուսաստանին։
Բացի այդ, ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի հնարավոր բանակցությունների լույսի ներքո Դոնբասում հատուկ ռազմական գործողության խնդիրները չեն հանվել, դրանք արդիական են:
Նշենք, որ նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր Դոնբասում ռազմական գործողություն սկսելու մասին։ Ավելի վաղ Պուտինը փետրվարի 21-ի իր հեռուստաուղերձում հայտարարել էր, որ անհրաժեշտ է համարում անհապաղ ճանաչել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը և ստորագրել համապատասխան հրամանագրեր: Ուկրաինացի ժողովրդին ուղղված ուղերձում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան հարձակման է ենթարկվել հյուսիսից, հարավից, արևելքից, երկնքից։ Զինվորականներից ծանր մարտեր են մղում Դոնբասում: Նա նշել է, որ Ուկրաինայի իշխանությունները որոշում են կայացրել խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







