ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի հետ իրանական կողմի նախաձեռնությամբ, հայտնել են Կրեմլում:
Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Ուկրաինայի շուրջ իրադրության զարգացման մասին՝ Դոնբասի հանրապետությունների խաղաղ բնակչության պաշտպանության համար հատուկ ռազմական գործողություն անցկացնելու որոշման համատեքստում՝ միջազգային իրավունքի նորմերին և ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հետ բարեկամության և փոխօգնության համաձայնագրերի պարտավորություններին համապատասխան:
Իր հերթին Իրանի նախագահը հասկացրել է անվտանգության ոլորտում ռուսական մտահոգությունները, որոնք, ըստ նրա, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ապակայունացնող գործողությունների պատճառով են տեղի ունեցել։
Նշենք, որ այսօր առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր Դոնբասում ռազմական գործողություն սկսելու մասին։ Ավելի վաղ Պուտինը փետրվարի 21-ի իր հեռուստաուղերձում հայտարարել էր, որ անհրաժեշտ է համարում անհապաղ ճանաչել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը և ստորագրել համապատասխան հրամանագրեր: Ուկրաինացի ժողովրդին ուղղված ուղերձում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան հարձակման է ենթարկվել հյուսիսից, հարավից, արևելքից, երկնքից։ Զինվորականներից ծանր մարտեր են մղում Դոնբասում: Նա նշել է, որ Ուկրաինայի իշխանությունները որոշում են կայացրել խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







