Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:10

Արցախը ճանաչման արժանի երկրների ամենավառ օրինակն է. Դավիթ Բաբայան

Արցախը ճանաչման արժանի երկրների ամենավառ օրինակն է. Դավիթ Բաբայան

Ռուսաստանի կողմից Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչումը շատ կարևոր որոշում է, և մենք աջակցում ենք այդ որոշմանը: Այս մասին Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի ԱԳՆ ղեկավար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու որոշումը:

Բաբայանը հիշեցրել է, որ այս առումով համապատասխան ուղերձ է եղել ԱՀ նախագահի, արտգործնախարարի և խորհրդարանի նախագահի կողմից:

«Որքան շատ լինեն պետությունների ճանաչման նախադեպերը, այնքան լավ` մեզ համար։ Դա, իհարկե, չի նշանակում, որ քանակական առումով նախադեպերն ինքնաբերաբար Արցախի ճանաչմանը կհանգեցնեն, որովհետև ճանաչումը պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում՝ աշխարհաքաղաքականությամբ»,-ընդգծեց նա։
Բաբայանը նշել է, որ, ամեն դեպքում, վերոնշյալը շատ կարևոր է: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, եթե ժողովուրդը կանգնում է անկախության ճանապարհին, ուրեմն նա կանգնում է էքզիստենցիալ սպառնալիքի առաջ:

«Եվ եթե տվյալ ժողովրդին հաջողվում է կառուցել նորմալ ժողովրդավարական պետություն և խուսափել քաոսից, ահաբեկչությունից, նաև կոռուպցիայից, ապա այն պետք է ճանաչվի»,- նշել է Դավիթ Բաբայանը։

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Արցախը հենց այն երկրների ամենավառ օրինակներից է, որոնք արժանի են ճանաչման:

«Դրա համար մենք պետք է համապատասխան քաղաքականություն վարենք, երբեք չմոռանանք մեր ազգային շահերի մասին ու միասնական լինենք»,-եզրափակեց Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հայտարարել է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ինքնիշխանությունը ճանաչելու մասին: Այդ հանրապետությունների ղեկավարների հետ ստորագրվել են բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրեր, որոնք արդեն վավերացվել են Պետդումայում և ԴԺՀ և ԼԺՀ խորհրդարանների կողմից:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+