Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 07:18

Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն հրապարակել է  ՌԴ-ի կողմից  Ուկրաինա  «ներխուժելու» քարտեզը

Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն հրապարակել է  ՌԴ-ի կողմից  Ուկրաինա  «ներխուժելու» քարտեզը

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հինգշաբթի Twitter-ում տեղադրել է «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներխուժման հնարավոր առանցքը» քարտեզը՝ ենթադրելով, որ ՌԴ-ն ագրեսիվ մտադրություններ ունի Ուկրաինայի նկատմամբ, գրում է ТАСС-ը։

«Ռուսաստանը պահպանում է զգալի ռազմական ներկայություն, որը կարող է առանց նախազգուշացման ներխուժման հանգեցնել», — ասված է բրիտանական ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ՝ վկայակոչելով նոր հետախուզական տվյալները: Դրանում նշվում է, որ Պուտինը «դեռ կարող է ընտրություն կատարել հակամարտության կանխարգելման և խաղաղության պահպանման օգտին»:

Երեքշաբթի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում տեղեկատվական ահաբեկչություն է անվանել ՌԴ-ի կողմից Ուկրաինա «ներխուժման» մասին Արևմուտքի հիստերիան։

Վերջին ժամանակներս Արևմուտքի երկրներում, ինչպես նաև Ուկրաինայում հնչում են պնդումներ Ուկրաինայի տարածք Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Մոսկվային վերագրվող ագրեսիայի մտադրությունների մասին պնդումները արդեն  լարվածության դատարկ խորացում էանվանել։ Միևնույն ժամանակ, նա չի բացառել Արևմուտքի և Կիևի կողմից սադրանքները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+