Թուրքական «Հայրենիք» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ից Անկարայի դուրս գալու անհրաժեշտության մասին, քանի որ դա անհրաժեշտ է Թուրքիայի Ազգային անվտանգության ամրապնդման համար:
«ՆԱՏՕ — ից դուրս գալը ԱՄՆ-ի սպառնալիքների և դավադրությունների դեմ առավել արդյունավետ գործելակերպն է։ Ազատվելով ՆԱՏՕ — ից՝ Թուրքիան կամրապնդվի տնտեսական անկախության համար մղվող պատերազմում», — ասել է Փերինչեքը։
Գործակալությունը նշում է, որ, ըստ «Հայրենիքի» նախագահի, ՆԱՏՕ — ին անդամակցության դադարեցումը ոչ միայն անհրաժեշտ է Թուրքիայի Ազգային անվտանգության համար, այլև վստահություն կհաղորդի ԱՄՆ-ի սպառնալիքին բախված երկրներին:
«Թուրքիայի նման քայլը կարագացնի ՆԱՏՕ-ի փլուզման գործընթացը։ Դա կնպաստի ամբողջ աշխարհում խաղաղության հաստատմանը», — նշել է քաղաքական գործիչը։
Թուրքիայի խորհրդարանի կազմի մեջ չմտնող «Հայրենիք» կուսակցությունը ակտիվորեն հանդես է գալիս Արևմուտքի, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգների հետ դաշնակցային հարաբերությունների զարգացումից հրաժարվելու օգտին։
Նշենք, որ Թուրքիան ՆԱՏՕ — ին միացել է 1952 թվականին՝ այդ ռազմաքաղաքական դաշինքի ստեղծումից երեք տարի անց։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







