Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:07

Դատարանը Իսագուլյանին պարտավորեցրել է փոխհատուցել Մակունցին հասցրած բարոյական վնասը

Դատարանը Իսագուլյանին պարտավորեցրել է փոխհատուցել Մակունցին հասցրած բարոյական վնասը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, բաց դատական նիստում քննելով ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի հայցն ընդդեմ «Ազգային անվտանգություն» կուսակցության առաջնորդ Գառնիկ Իսագուլյանի՝ վերջինիս պարտավորեցրել է հերքել իր կողմից մամուլի ասուլիսներում հնչեցրած հայտարարությունները, որոնք զրպարտություն են ճանաչվել և հայցվորից պահանջել է պատճառված բարոյական վնասի փոխհատուցում:

Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական հարթակից։

Ըստ աղբյուրի՝ հայցվորի ներկայացուցիչները պահանջել են Իսագուլյանին հերքել հայտարարություններն այն մասին, որ Մակունցը և նրա համախոհներ Արմեն Գրիգորյանը, Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը «հեղափոխություններն իրականացրել են ադրբեջանական գումարներով՝ թուրքերից և ադրբեջանցիներից ստանալով 48 մլն դոլար»:

Գառնիկ Իսագուլյանի կողմից մամուլի ասուլիսներում հնչեցրած և տարբեր լրատվամիջոցների YouTube-ալիքում հեռարձակվող մեղադրանքների փաստական ապացույցների բացակայության պատճառով դատարանը դրանք ճանաչել է զրպարտություն և Իսագուլյանին պարտավորեցրել հերքել այդ հայտարարությունները, ինչպես նաև մասնակիորեն բավարարել է հայցվորի պահանջը՝ իրեն փոխհատուցել 424 հազար դրամի չափով գումար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+