Երևանի աղբահանության հիմնարկի պետ Արմեն Գրիգորյանն ու տեղակալ Կարեն Թորոսյանը վերականգնել են իրենց գործողությունների հետևանքով պատճառված առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 18 մլն ՀՀ դրամ վնասը։
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
«Մեղադրյալներն ամբողջությամբ վերականգնել են իրենց գործողությունների հետևանքով պատճառված առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 18 մլն ՀՀ դրամ վնասը և ընդունել իրենց մեղքը: Նշված պայմաններում նվազել է վերջիններիս` նախաքննության ընթացքում ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու ռիսկը, ուստի նրանց նկատմամբ քննիչի կողմից ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոցը»,- նշեցին Կոմիտեից։
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին նաև, որ բացի Արմեն Գրիգորյանից և Կարեն Թորոսյանից, մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







