ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Թուրքիա։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։
Նա նշել է, որ այցը նախապատրաստվում է, իսկ ժամկետների մասին կտեղեկացնեն առաջիկայում։
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտնել էր, որ Պուտինի այցը Թուրքիա հնարավոր է Պեկինի Օլիմպիադայի բացման արարողությանը մասնակցելուց հետո: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Պուտինը կօգտվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Թուրքիա այցելելու հրավերից, երբ թույլ տան համաճարակաբանական իրադրությունն ու գրաֆիկները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







