Wizz Air Abu Dhabi ավիաընկերությունը փետրվարի 7-ից սկսել է թռիչքներ իրականացնել Աբու Դաբի- Երևան-Աբու Դաբի ուղղությամբ:
Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է «Հայաստանի միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։
Հաղորդագրության համաձայն՝ չվերթները կիրականացվեն երկուշաբթի և ուրբաթ օրերին։ «Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







