Թուրքիայի հյուսիս-արևմուտքում՝ Հունաստանի հետ սահմանակից Էդիրնեի նահանգում, այսօր հայտնաբերվել են ցրտահարության հետևանքով մահացած միգրանտների մարմիններ:
Anadolu-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Էդիրնեի նահանգապետի վարչությունից։
«Մանդակորու տեղանքում Փաշակեյ գյուղի մոտ հայտնաբերվել են սառած միգրանտների մարմիններ, որոնց հույն զինվորականները բռնի վտարել են սահմանագծից։ 10 ներգաղթյալներից մեկին, ում հաջողվել է փրկել, տեղավորել են Քեշանի պետական հիվանդանոցում։ Որոնողափրկարարական գործողությունը շարունակվում է, որի նպատակն է գտնել այլ միգրանտներին, որոնց կարող է օգնություն անհրաժեշտ լինել: Ներգաղթյալների մահվան փաստով հետաքննություն է սկսվել», — ասված է հաղորդագրության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







