Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ երկրի զինված ուժերի կառուցվածքում բարեփոխումներ են իրականացվում, որոնք նման են թուրքական բանակի բարեփոխումներին:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այդ մասին նա հայտարարել է Անկարայում իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ադրբեջանի նախագահի հանձնարարությամբ զինված ուժերի կառուցվածքում բարեփոխումներ են իրականացվում թուրքական բանակի կառուցվածքում բարեփոխումների նմանությամբ։ Թուրքիան այդ ուղղությամբ Ադրբեջանին մեծ աջակցություն է ցուցաբերում», — ասել է Հասանովը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







