Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+10°
  • Կապան+11°
  • Սևան+5°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 12:12

Նախատեսվում է անցկացնել հայ-ռուսական բարեկամության օրեր․ Նազելի Բաղդասարյանն ընդունել է ՌԴ դեսպանին

Նախատեսվում է անցկացնել հայ-ռուսական բարեկամության օրեր․ Նազելի Բաղդասարյանն ընդունել է ՌԴ դեսպանին

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։

Ողջունելով դեսպանին և Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովին՝ մարզպետն անդրադարձել է մինչ այժմ իրականացված ծրագրերին՝ ընդգծելով դրանց խորացման ու ընդլայնման կարևորությունը․ «Մեծարգո պարոն դեսպան, բարով եք եկել Շիրակի մարզ։ Այս տարի նշում ենք հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը և այս համատեքստում կարծում եմ՝ ներկա մեր օրակարգով քննարկելու բազմաթիվ հարցեր կունենանք, որոնք կվերաբերեն տարբեր ոլորտների։ Տարին հոբելյանական է և անելիքներն ու նախաձեռնությունները, վստահաբար, միտված են լինելու մեր դարավոր բարեկամության ամրապնդմանը»։

Սերգեյ Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ ուրախալի է, երբ տեսնում է արդեն հաստատված հարաբերությունների խորացմանը միտված նախաձեռնողականություն․ «Հարգարժան տիկին մարզպետ, նախ թույլ տվեք ձեզ մաղթել հաջողություններ այս աշխատանքում և նշել, որ անչափ գնահատելի է ձեր մոտեցումը և արդեն նախանշված բարեկամության ու համագործակցության խորացման համար պատրաստակամությունը։ Մենք ևս շահագրգիռ ենք խորացնել փոխգործակցությունը և օգտագործել այն ներուժը, որ առկա է մեր հարաբերություններում»։

Շիրակի մարզպետը, անդրադառնալով հայ-ռուսական ռազմավարական համագործակցությանը, կարևորել է ռուսական կողմի աջակցությունը հետպատերազմյան ժամանակաշրջանում՝ ընդգծելով խաղաղապահ զորքերի միջնորդությունը գերիների վերադարձման գործում, միաժամանակ անդրադառնալով շիրակցի գերիների հայրենադարձման խնդրին։

Կողմերը խոսել են նաև հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների մասին։ Մարզպետը նշել է, որ նախատեսվում է անցկացնել հայ-ռուսական բարեկամության օրեր, որոնց շրջանակում տարատեսակ ծրագրեր կիրականացվեն, բաց դռների օրեր կլինեն ռազմաբազայում, կլինեն նաև փոխադարձ այցելություններ և այլ նախաձեռնություններ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
  6. Հայաստանում գործարկվել է ռոբոտաշինության և արհեստական բանականության ARPI կենտրոնըՆոյեմբերի 22
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+