Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հավաստիացրել է, որ Ուկրաինայի շուրջ լարվածության ֆոնին իր երկիրը լիովին կպահպանի նեղուցների կարգավիճակի մասին Մոնտրեի կոնվենցիայի դրույթները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Կոնվենցիայով սահմանված նեղուցների կարգավիճակը օգուտ է բերում բոլոր կողմերին։ Ներկա պայմաններում խոսք անգամ չի գնում այդ կոնվենցիայից հրաժարվելու մասին։ Ինչ վերաբերում է Սևծովյան երկխոսությանը, ապա Թուրքիան միշտ արել և շարունակելու է անել այն, ինչ պետք է անի։ Մենք կշարունակենք մեր երկխոսությունը Ռուսաստանի և Ուկրաինայի հետ և կկատարենք ՆԱՏՕ-ի առջև ստանձնած բոլոր պարտավորությունները», — նախարարի խոսքը մեջբերում է գործակալությունը։
Աքարի խոսքով՝ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև լարվածությունը անվերահսկելի էսկալացիայի վտանգ է ներկայացնում: «Որպեսզի դա տեղի չունենա, մեր կողմից խորհուրդ ենք տալիս բոլոր կողմերին պահպանել հանգստությունը, համակարգումը, համագործակցել և երկխոսություն վարել»,- ասել է թուրք նախարարը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







