Pegasus և Flyone ավիաընկերությունները փետրվարի 2 — ից ձեռնամուխ են լինում Ստամբուլ-Երևան ուղղությամբ փոխադարձ թռիչքների իրականացմանը, հաղորդում է Anadolu — ն:
Pegasus – ը Ստամբուլի Սաբիհա Գյոքչեն օդանավակայանից չվերթներ կիրականացնի երկուշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին, իսկ Երևանի օդանավակայանից՝ երեքշաբթի, ուրբաթ եւ կիրակի օրերին: Երևան — Ստամբուլ երթուղով տոմսերի գները կկազմեն 69,99 եվրո, հակառակ ուղղությամբ՝ 59,99 եվրո:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







