Հունվարի 25-ին քաղաքացին զանգահարել է ու սպառնացել, որ կպայթեցնի ՀՀ-ում ՌԴ և ԱՄՆ դեսպանատների շենքերը: Դեպքի վերաբերյալ ստացված ահազանգի մասին Armenia Today-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:
«Հաջորդ օրը ահազանգողի ինքնությունը պարզվել է, նա բերման է ենթարկվել»,-ասացին ոստիկանությունից՝ տեղեկացնելով, որ դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







