Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:44

Այսօր լրանում է Հայոց բանակի կազմավորման 30-ամյակը

Այսօր լրանում է Հայոց բանակի կազմավորման 30-ամյակը

Այսօր ՝ հունվարի 28-ին, Հայաստանում նշվում է Բանակի օրը ՝ ՀՀ ԶՈՒ բոլոր զինծառայողների մասնագիտական տոնը ։ 1991թ. նախարարների խորհրդին կից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվեց պաշտպանության պետական կոմիտեն, իսկ ուղիղ 30 տարի առաջ՝ 1992-ի հունվարի 28-ին, Հայաստանի կառավարությունն ընդունեց “Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասին” պատմական որոշումը՝ այսպիսով դե յուրե հռչակվեց հայկական բանակի ստեղծումը:

Հունվարի 28-ը դարձավ տոնական և ոչ աշխատանքային 2001 թվականից այն բանից հետո, երբ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունվարի 6-ին ստորագրեց “Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին” օրենքը: Հայկական կանոնավոր բանակը ստեղծվել է նորանկախ հանրապետության սահմանները պաշտպանելու համար ձևավորված կամավորական ջոկատների հիման վրա։

1992թ. մայիսին որոշում կայացվեց բանակը համալրել նորակոչիկներով, իսկ մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ զորակոչիկների երդման առաջին հանդիսավոր արարողությունը: Հայաստանի պաշտպանության առաջին նախարար Է դարձել Վազգեն Սարգսյանը. այդ պաշտոնում նա նշանակվել է 1991 թվականի դեկտեմբերի 5-ին։

Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության համաձայն, որը հաստատվել է 2020 թվականին, պաշտպանության ոլորտում դրված նպատակներին հասնելու համար Հայաստանը կշարունակի արդիականացնել երկրի Զինված ուժերը, զարգացնել Զինված ուժերի ղեկավարման և կառավարման համակարգը, ընդլայնել զինված ուժերի հնարավորությունները և բարձրացնել դրանց ինստիտուցիոնալ արդյունավետությունը, երկրի առանցքային ենթակառուցվածքների և կիբերանվտանգության պաշտպանվածության մակարդակը, խթանել ռազմական արդյունաբերության զարգացմանը նպաստող գիտատեխնիկական եւ տեխնոլոգիական առաջընթացը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+