Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:26

Գնաճն ուղղակիորեն կապված է ապաշնորհ տնտեսական քաղաքականության հետ․ տնտեսագետ

Գնաճն ուղղակիորեն կապված է ապաշնորհ տնտեսական քաղաքականության հետ․ տնտեսագետ

Օրերս հայտնի դարձավ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի միջև դեռ երկու ամիս առաջ կնքված լրացուցիչ համաձայնագրի մասին, որով 2022թ. ապրիլի 1-ից ՀՀ առաքվող բնական գազի փաստացի գնի նոր սակագներ են սահմանվել: Հայտնի դարձավ նաև, որ «Գազպրոմ Արմենիան» մտադիր է գազի նոր սակագների առումով դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Ըստ ներկայացված նոր առաջարկների՝ սահմանի վրա գազի միջին սակագինը կդառնա մոտ 173,5 դոլար, գազի գինը կբարձրանա նաև Հայաստանի սպառողների, ինչպես նաև մի շարք տնտեսությունների համար։

Մինչ այս, սակայն, հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները հայտարարում էին, որ գազի գնի շուրջ բանակցություններ են ընթանում։ Նրանք հույս էին հայտնում, որ գազի դեռ գործող սակագները հնարավոր է պահպանել։

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Armenia Today-ի հետ զրույցում նախ խոսեց գազի գնի քաղաքական բաղադրիչի մասին։ Նրա խոսքով՝ ՀՀ-ի համար խիստ ռազմավարական ռեսուրսի գինը, ընդհանուր առմամբ, պետք է բարձր լիներ ներկայիս գնից, բայց ՌԴ-ն մինչ օրս այս առումով տատանումների մեջ էր։
Խոսելով քաղաքական պատճառներից՝ նա հավելեց․

«Ի վերջո, ՌԴ-ն այլևս չի կարող ՀՀ-ի համար գազի գինը պահել այն մակարդակի վրա, որը կար։ Իսկ ընդհանրապես ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության և մոտեցումների պարագայում ոչ թե գազի գնի բարձրացման, այլ գազազրկման խնդիր կարող էր լինել։ Այսօր իշխանությունները, այսպես կոչված, բանակցությունների մասին են հայտարարում ու այդ առումով հույս են փայփայում, թե իբր ինչ-որ կերպ հնարավոր կլինի գոնե սոցիալապես անապահով խավի համար գազի սակագինը չբարձրացնել։ Սակայն, անկախ ամեն ինչից, գազի գինը բարձրանալու է»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ այս ժամանակահատվածում պետք է զերծ մնալ քաղաքականություն բառից․

«Չի իրականացվում ո՛չ ներքին, ո՛չ արտաքին, ո՛չ սոցիալական և ո՛չ տնտեսական քաղաքականություն։ Միայն այն, որ գնացածների և վերադարձածների տարբերությունը 2021-ի կտրվածքով բացասական է, սա նշանակում է, որ երկիրը դատարկվում է։ Բոլոր դեպքերում իշխանություններին այս ամենը չի հուզում։ Մեր երկիրը գտնվում է սոցիալապես խոցելի վիճակում, բայց, միևնույն ժամանակ, բարձրանում են ոստիկանների, դիվանագետների աշխատավարձերը, պաշտոնյաների պարգևավճարները։ Հանգիստ թալանելու հրահանգ է տրված, որից հետո այլ հարց՝ երկիր կմնա, թե ոչ։ Բացի այդ, նման պայմաններում Հայաստան կներխուժի թուրքական կապիտալը և, բնականաբար, խեղճուկրակ փոքր ձեռնարկությունները կուլ կգնան, իսկ թելադրողը կլինի թուրքական կապիտալը»։

Նրա խոսքով՝ արդեն թանկացած ջրի, առաջիկայում նաև էլեկտրաէներգիայի ու գազի գնի բարձրացումներն իրենց ազդեցությունն են ունենալու գործունեության յուրաքանչյուր ճյուղի վրա։

«Մարդկային, ռացիոնալ կամ անգամ ոչ ռացիոնալ ցանկացած գործունեության հիմքում էլեկտրաէներգիան ու գազն են։ Եթե այդ երկու կարևոր բաղադրիչները թանկանում են, մնացածը ևս թանկանալու են, ինչից բխող գնաճը սարսափելի է։ Առհասարակ, գնաճն ուղղակիորեն կապված է ապաշնորհ տնտեսական քաղաքականության հետ։ Իսկ համապատասխան ու անհրաժեշտ քաղաքականություն չիրականացնելու պարագայում միշտ գնաճի խնդրին ենք առնչվելու։ Իսկ կոմունալ ծառայությունների թանկացումը բացասական հետևանք է ունենալու։ Մասնավորապես, քաղաքացիների մի ճնշող զանգված պարզապես չի կարողանալու օգտվել ամենահասարակ և առաջնահերթ ծառայություններից։ Բնականաբար, նման պայմաններում նաև աղքատության մակարդակի բարձրացում ու արտագաղթի տեմպերի արագացում է սպասվում»,- եզրափակեց տնտեսագետը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+