Ցեղասպանության ճանաչումը երբեք չի եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախապայման։ Այս մասին ԱԺ-ում Armenia Today-ի հարցին ի պատասխան ասաց ԱԺ փոխխոսնակ և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ՀՀ հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։
Նրա խոսքով՝ այդպես է նաև այս իշխանությունների օրոք։ Ռուբինյանը նշեց նաև, որ երբ Հայաստանն ասում է, որ պատրաստ է կարգավորել հարաբերություններն առանց նախապայմանների, ապա դա նշանակում է, որ նույնն է ակնկալում հակառակ կողմից։ Հարցին, թե երբ է լինելու երկու երկրների բանագնացների հերթական հանդիպումը, Ռուբինյանը չպատասխանեց։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







