ՀԱՊԿ-ի Հավաքական խաղաղապահ ուժերն ավարտել են տեղակայումը Ղազախստանում եւ ձեռնամուխ են եղել խնդիրների կատարմանը: Այս մասին հայտնել Է ՀԱՊԿ խաղաղապահների հրամանատար Անդրեյ Սերդյուկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն՝ Հավաքական խաղաղապահ ուժերն ավարտել են տեղակայումը Ղազախստանի Հանրապետության տարածքում»,- Սերդյուկովի խոսքը մեջբերում է գործակալությունը:
Հրամանատարի խոսքով՝ այժմ խաղաղապահների խնդիրն Ալմաթիում եւ քաղաքին հարող շրջաններում կարեւոր ռազմական, պետական եւ սոցիալապես կարեւոր օբյեկտների պահպանությունն է:
«Հավաքական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումների կողմից խնդիրների կատարումը կշարունակվի մինչեւ երկրում իրադրության լիակատար կայունացումը»,- ընդգծել է Սերդյուկովը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







