Ղազախստանում ձերբակալվել է քրեական հեղինակություն Արման Ջումագելդիևը։ Այս մասին այսօր՝ հունվարի 7-ին, հայտնել են տեղական ԶԼՄ-ները։
«Ձերբակալել են քրեական հեղինակություն Արման Ջումագելդիևին, ով ավելի շատ հայտնի է որպես «Վայրի» Արման», — հայտնում է ORDA ղազախական telegram ալիքը՝ վկայակոչելով հակաահաբեկչական շտաբին։
Ջումագելդիևին կասկածում են անկարգություններին մասնակցելու մեջ։ Ըստ առկա տեղեկությունների՝ Արմանը վերջերս Թուրքիայից է վերադարձել Ղազախստան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







