Թուրքիայում սպառողական գները 2021 թվականի դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 36,08 տոկոսով:
Ինչպես հաղորդում է «Интерфакс»-ը, այդ մասին են վկայում երկրի վիճակագրական ինստիտուտի (Turkstat) տվյալները: Գնաճը նոյեմբերի 21,31% — ի համեմատ արագացել է և գերազանցել է 30,6%-ի մակարդակում փորձագետների կոնսենսուսային կանխատեսմանը։
Սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները դեկտեմբերին տարեկան կտրվածքով թանկացել են 43,8 տոկոսով, կոմունալ ծառայությունները՝ 28,5 տոկոսով, հագուստն ու կոշիկը՝ 20,1 տոկոսով: Նախորդ ամսվա համեմատ Թուրքիայում սպառողական գներն աճել են 13,58 տոկոսով։ Նոյեմբերին աճը կազմել է 3,51 տոկոս։
Գործակալությունը նշում է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ճնշման ներքո Թուրքիայի Կենտրոնական բանկը դեկտեմբերին 4-րդ անգամ իջեցրել է բազային տոկոսադրույքը վերջին չորս ամիսների ընթացքում, չնայած երկրում գնաճի զգալի ուժեղացմանը: Վերջին երեք ամսում թուրքական ազգային արժույթը 51 տոկոսով էժանացել է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







