Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:14

Սերգեյ Կոպիրկինն ամանորյա ուղերձ է հղել

«Ավարտվող տարին հեշտ չէր։ Բայց կարևոր է, որ այս ամբողջ ընթացքում մեր ժողովուրդները զգացել են փոխադարձ աջակցությունը, միմյանց բարեկամական ուսը»,- ասված է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի ամանորյա շնորհավորական ուղերձում:

Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանի և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները ոչ միայն ցույց տվեցին իրենց միջև փոխգործակցության համակողմանի զարգացման և խորացման արդիականությունը, այլև ապացուցեցին, որ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները պարզապես խոսքեր չեն, դրանց հետևում կոնկրետ գործեր կան:

«Ռուսաստանը հատուկ նշանակություն է տալիս, որպեսզի հայ ժողովուրդը հնարավորինս շուտ իրեն անվտանգ զգա և կարողանա վստահությամբ նայել ապագային։ Այդ նպատակին են ծառայում այն ջանքերը, որոնք Ռուսաստանը հետևողականորեն ձեռնարկում է մեր խաղաղապահ զորախմբի գործողությունների գոտում խաղաղ կյանքի ապահովման, հայ-ադրբեջանական սահմանին առաջացող խնդիրների լուծման, Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ զարգացման և բարգավաճման համար պայմանների ստեղծման համար»,- ասված է ուղերձում:

Դեսպանը նշել է, որ չնայած բոլոր դժվարություններին, անցած տարի շարունակել են ակտիվորեն զարգանալ երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունները: Խորացել են նաև հումանիտար կապերը, այդ թվում՝ մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում։ Փոխգործակցությունը բոլոր մակարդակներում աչքի է ընկել ինտենսիվության և բովանդակության բարձր աստիճանով, կառուցվել է փոխադարձ վստահության և հարգանքի հիման վրա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+