Ռուսաստանը ողջունում և աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ առաջիկա բանակցություններին։ Интерфакс-Азербайджан-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին:
«Մենք կողմ ենք տարածաշրջանային սերտ համագործակցությանը և ողջունում ենք Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը։ Զարմանալի չէ, որ Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը կկայանա Մոսկվայում, մենք լավ գործընկերային հարաբերություններ ունենք ինչպես Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի հետ։ Մենք հանդես ենք գալիս տնտեսական և տարածաշրջանային կապերի օգտին», — ասել է Պոլյանսկին։
«Հետևաբար, մենք պետք է հաղթահարենք դա, և եթե դա մեզ հաջողվի, ապա ամբողջ աշխարհը կշահի Հայաստանի և Թուրքիայի միջև նորմալ բարիդրացիական հարաբերությունների վերականգնումից: Մենք պետք է հաղթահարենք բոլոր դժվարությունները: Այս պահին մենք բավականին հեռու ենք դրանից։ Եկեք քայլ առ քայլ առաջ շարժվենք և խրախուսենք երկու երկրների հնարավոր գործողությունները դեպի կարգավորում», — հայտարարել է նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







