Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սահմանադրական դատարան, հանդիպել է ՍԴ դատավորներին: Քննարկմանը մասնակցել են ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանը, Երվանդ Խունդկարյանը, Աշոտ Խաչատրյանը, Արայիկ Թունյանը, Արթուր Վաղարշյանը, Էդգար Շաթիրյանը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, քննարկվել են ժողովրդավարական ինտիտուտների զարգացմանն ու ամրապնդամը վերաբերող հարցեր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







