Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:29

Ավագանու ևս մեկ անդամ մանդատը վայր դնելու որոշում է կայացրել

Երևանի ավագանու ևս մեկ անդամ մանդատը վայր դնելու որոշում է կայացրել։ Երևանի ավագանու անդամ Օվսաննա Հովսեփյանը գրել է․

«Երբեք չեմ հետաքրքրվել քաղաքականությամբ, չեմ կարդացել, լուրերին չեմ հետևել, եղել եմ քաղաքականության նկատմամբ բացարձակ անտարբեր քաղաքացի։ Բայց երբ հեղափոխությունից հետո ինձ առաջարկեցին առաջադրել իմ թեկնածությունը որպես ավագանու անդամ, միացա որպես անկուսակցական, որ թափառող կենդանիների ոլորտի տարիների իմ գիտելիքների ու փորձի շրջանակներում օգուտ տամ իմ քաղաքին։ Երկար տարիներ իմ բոլոր հարցազրույցներում միշտ ասել եմ, որ թափառող կենդանիներով զբաղվող համայնքային հիմնարկ է պետք, ոչ թե տարին մեկ տենդեր շահող մասնավոր կազմակերպություն։ Ու ուրախ եմ, որ նման կառույցի ստեղծման գործում ունեցա իմ համեստ ներդրումը։

Շնորհակալ եմ Հայկ Մարությանին, որ քաղաքապետ դառնալուն պես հայտարարեց, որ սպանդի արատավոր պրակտիկան այսուհետ անցյալում է։ Ասեց ու արեց! Քանի որ ունեմ շատ խոր անհամաձայնություն այն ամենի հետ, ինչ տեղի ունեցավ երեկ, նպատակահարմար եմ գտնում դնել մանդատս։ Նիստից հետո շատ ընկերներ միանգամից գրեցին՝ «մանդատդ հանկարծ չդնես, խմբակցությունից դուրս արի, դարձիր անկախ ավագանու անդամ»։ Բայց այդպես չեմ անի, քանի որ «քաղաքականություն-քաղաքականություն» խաղալու հավես չունեմ։ Ես ափսոսում եմ այն էներգիան, որը ծախսվում է ինչ-որ բանի «դեմ» պայքարի վրա։ Ավելի լավ է այն օգտագործեմ «հանուն» ինչ-որ բան անելու, քանի որ դեռ այնքան լավ գաղափարներ ունեմ իրականացնելու։
Որպես ավագանու անդամ՝ իմ ճանապարհը համարում եմ ավարտված, ինձնից հասանելիք գործը՝ արված, իմ կյանքի այդ էջը՝ փակված։
p.s. նշեմ, որ վերջում աշխատում էի այն բանի վրա, որ ՀՈԱԿ-ում լեշմանիան ստուգվի ոչ թե մեկ թեստով, այլ լաբորատոր մեթոդով ու կանգնել էինք նրա վրա, որ քաղաքապետի կողմից համաձայնությունը կար ու նախահաշիվը կազմելիս արդեն դա նույնպես պետք է քննարկվեր ու ներառվեր։ Հուսամ դա անպայման կիրականացվի, քանի որ միայն 1 թեստի հիման վրա կենդանու քնեցումը անթույլատրելի է»։
Հիշեցնենք, որ ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը անհամաձայնություն հայտնելու գործընթաց էին սկսվել։ Երեկ 44 կողմ ձայնով Հայկ Մարությանը հեռացվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+