Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 13:04

Պակիստանը, Իրանը և Թուրքիան երկաթուղային միջանցքի գործարկման մասին են հայտարարել

Պակիստանը, Իրանը և Թուրքիան դեկտեմբերի 21-ին հայտարարել են Իսլամաբադը, Թեհրանն ու Ստամբուլն իրար կապող երկաթուղային կոնտեյներային ծառայության վերագործարկման մասին, հաղորդում Է Gulf News թերթը:

Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ առաջին բեռնատար կազմը դեկտեմբերի 21-ին իր ճանապարհն է սկսել Պակիստանի մայրաքաղաքից: Պակիստանի Maxtelz Logistics բեռնատար ընկերության ղեկավար Գոար Զիան հայտարարել է, որ երկաթուղային հաղորդակցությունը զգալիորեն կնվազեցնի Պակիստանից Թուրքիա ապրանքների փոխադրման արժեքը, որը ծովով սովորաբար տևում է առնվազն 30 օր:

Նրա խոսքով՝ բեռնատար կազմերի շարժման գործարկումը Պակիստանին տարեկան առնվազն 32 մլն դոլար եկամուտ կբերի։ Երթուղու երկարությունը 6 656 կմ է, իսկ գնացքի անցնելու համար պահանջվում է 12 օրից պակաս։

Գործակալությունը նշում է, որ Իսլամաբադ — Թեհրան — Ստամբուլ երթուղին, որը ստացել է ITI (Islamabad — Tehran — Istanbul) միջանցքի անվանումը, գործարկվել է 2009 թվականին: Մի քանի թեստային առաքումներ են կատարվել, սակայն կանոնավոր ծառայությունը չի հաջողվել, 7 նրա աշխատանքը ամբողջությամբ դադարեցվել է: Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ ITI միջանցքը կարող է այլընտրանք դառնալ Եվրոպայի եւ Ասիայի միջեւ առեւտրի համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+