«Քաղավիացիայի կոմիտեն այս պահին որևէ ավիաընկերությունից հայտ չի ստացել Երևան-Ստամբուլ ավիաչվերթն իրականացնելու համար»։
Այս մասին Armenia Today-ի հարցին ի պատասխան հայտնեցին Կոմիտեից։
Դեկտեմբերի 13-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել էր, որ Երևանն ու Անկարան փոխադարձ հիմունքներով ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների համար։ Նա հավելել էր, որ երկու երկրների միջև չարթերային չվերթներ կսկսեն իրականացվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







