ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը Բարեկամության շքանշանով է պարգևատրվել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար, հաղորդում է РИА новости-ն։
«Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Սուրենի Տողանյանի Բարեկամության շքանշանով պարգևատրել», — ասված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







