SOCAR-ի ղեկավար Ռովնագ Աբդուլլան պատմել է Գորիս-Կապան գրավյալ ճանապարհին կառուցված բենզալցակայանի մասին:
«Տվյալ բենզալցակայանի ծառայություններից կարող են օգտվել ինչպես ադրբեջանցի վարորդները, այնպես էլ միջազգային բեռնափոխադրումների մասնակից ավտոտրանսպորտային միջոցների (իրանական բեռնատար) վարորդները: Կայարանում կգործի նաև բանկոմատ տարադրամի փոխանակման համար»-ասել է նա։
Ավելի վաղ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն հայտնել էր, որ Գորիս-Կապան ճանապարհով անցնող ավտոմեքենաների համար մաքսատուրքերը կազմել են մոտ 1.176.000 դոլար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







