Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+10°
  • Կապան+9°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 15:45

Բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են

Ոչ պարենային ապրանքների շուկայում 2021 թ. նոյեմբերին 2020 թ. նոյեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 9.9 %, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.8 % գնաճ:

Այս մասին հայտնում են Ազգային վիճակագրական կոմիտեից։

2021թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է գրասենյակային պարագաների՝ 0.2%, գորգերի և հատակի ծածկերի՝ 0.3%, կահույքի և կահավորանքի՝ 0.4%, կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.5%, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու, վառելանյութերի և քսանյութերի՝ 0.7%, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի՝ 1.1 %, բնակարանի նորոգման և սպասարկման նյութերի՝ 1.8%, ոսկերչական զարդերի՝ 2.0%, հագուստի՝ 2.2%, տարբեր տեսակի կոշկեղենի 2.3% գնաճ:

Պաշտոնական տվյալներով՝ մաքրող, լվացող միջոցների գները նվազել են 0.5%-ով, դեղագործական ապրանքներինը՝ 0.3%-ով, իսկ խոշոր կենցաղային սարքերի ապրանքախմբում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: 2021թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 3.2% և 3.1%-ով։

Ըստ ԱՎԿ-ի՝ 2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 48.1% և 53.1%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 42.2% և 48.8% գնաճ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+