«Սահմանային անվտանգության հարցերում մարդու իրավունքները պետք է դառնան պետական-քաղաքական օրակարգի անբաժան մասը»։
Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Կյանքի, արժանապատիվ ու անվտանգ ապրելու, ազատ տեղաշարժի, սեփականության, մասնավորության (privacy) և մյուս իրավունքները պետք է դրվեն պետական-քաղաքական որոշումների հիմքում:
Չպետք է թույլ տալ, որ անվտանգության հարցերն առանձնացվեն, կտրվեն մարդու առօրյա կյանքի խնդիրներից, սահմանային բնակիչների իրավունքներից:
Չպետք է թույլ տալ, որ քաղաքականությունը (politics, политика) ստվերի մարդու իրավունքերը:
Եթե շարունակենք անտեսել մարդու իրավունքները, ավելի կվնասենք մեր անվտանգությունը՝ անդառնալի հետևանքներով»,- նշել է Թաթոյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







