Վրաստանի Ռազմավիրական ճանապարհով բեռնատար տրանսպորտի երթեւեկությունը դադարեցվել է, հաղորդում է Интерфакс-ը, վկայակոչելով Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:
Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման պատճառով 2021 թվականի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 21:15 — ից արգելվել է ծանրաքաշ ավտոտրանսպորտային միջոցների երևեկությունը Վլադիկավկազ քաղաքի Ռազմավիրական ճանապարհի՝ ՌԴ-ից դուրս գալու ուղղությամբ», — գործակալությունը մեջբերում է հաղորդագրությունը:
Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







