Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնել է ևս 100 նոր ավտոբուսների ու 100 վերելակի գնման գործընթացի մասին։
«Սիրելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ,
Շնորհակալ եմ ձեր արձագանքի և ջերմ խոսքերի համար։
Հ.Գ. Ես էլ ձեր տրամադրությունը բարձրացնեմ։ Ստորագրել եմ ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտերը։ Հաջորդ տարի կունենանք արդեն ընդհանուր 1000 հատ փոխարինված վերելակ, իսկ քաղաքային տրանսպորտի պարկը թարմացրած կլինենք ավելի քան 60%-ով՝ ունենալով արդեն շուրջ 520 նոր ավտոբուս»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ մինչ այս ձեռք բերված ավտոբուսների առաջին խմբաքանակը դեկտեմբերի 12-ից արդեն երթուղում է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







