Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:43

Չարիքի իշխանությունը գնում է նոր արկածախնդրության. Ի. Սաղաթելյան

Չարիքի իշխանությունը գնում է նոր արկածախնդրության՝ ի հաշիվ ՀՀ և Արցախի կենսական շահերի և սերունդների իրավունքների։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հնչեցված հայտարարություններին։

Տևական ժամանակ հայտարարում էինք, որ Հայաստանի և Թուրքիայի իշխանությունները համատեղ իրականացնում են կուլիսային բանակցություններ, ինչը հերքվում էր Հայաստանի իշխանությունների կողմից։ Երեկ, նորից օտար աղբյուրից, այս դեպքում Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունից պարզ դարձավ, որ երկու երկրները պատրաստվում են հարաբերությունների կարգավորման համար հատուկ բանագնացներ նշանակել։ Ակնհայտ է, որ բանագնացների նշանակմանը նախորդել են ժողովրդի թիկունքում իրականացված գաղտնի բանակցություններ, որոնք վերաճել են մի մակարդակի, երբ պետք է նշանակվեն բանագնացներ։

Հայտնի է, որ մինչև 2020 թ․ պատերազմը Թուրքիան Հայաստանին ներկայացրել է երեք հիմնական նախապայմաններ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարում, Թուրքիայի հետ առկա փաստացի սահմանի իրավական ճանաչում, Արցախյան հիմնախնդրից հրաժարում։ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ հայ ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիայի և պատերազմի ելքից հետո Թուրքիան ավելացրեց ևս մեկ նախապայման՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի տրամադրում» Ադրբեջանին։

ՀՀ օրվա իշխանությունները, կառավարության տխրահռչակ ծրագրով ըստ էության բավարարել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու թուրքական նախապայմանը, ինչի դրսևորումներից մեկն էլ Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ի ամոթալի հայտարարությունն էր։ Արցախյան կարգավիճակի մասին պետական դիրքորոշման բացակայությունն էլ վկայում է թուրքական ևս մեկ նախապայմանի կատարման մասին։

Հատկանշական է, որ ՀՅԴ Բյուրոն դեռևս մարտի 16-ին, հաշվի առնելով տարբեր պաշտոնյաների հայտարարությունները, միջազգային և տարածաշրջանային զարգացումները և սեփական տեղեկությունները` հայրենիքի մի կարևոր հատված թշնամուն հանձնած իշխանություններին խստորեն զգուշացրել էր՝ Թուրքիայի Հանրապետության հետ չմտնել բանակցային այնպիսի գործընթացների մեջ, որոնք կարող են ենթադրել թուրքական պետության 100-ամյա նպատակների իրագործում։

Սիրելի հայրենակիցներ, այլևս փաստ է, որ ՀՀ և Թուրքիայի իշխանությունների միջև կա գաղտնի պայմանավորվածություն։ Թուրքիան երբեք պատրաստ չի եղել առանց նախապայմանների հաստատել դիվանագիտական հարաբերություններ։

Չարիքի իշխանությունը հերթական անգամ դիմում է նոր արկածախնդրության՝ ի հաշիվ ՀՀ և Արցախի կենսական շահերի և սերունդների իրավունքների։

Երբ ասում էինք՝ պետք է կանխենք Հայաստանի թուրքացումը, նաև հենց սա նկատի ունեինք:

❗️Ուշ չէ. համազգային դիմադրությունը կարող է վիժեցնել Թուրքիայի և նրանց սպասարկող ուժերի օրակարգը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+