Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր−2°
  • Կապան+1°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 08:24

Ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի կունենա գետի վրա

Փարիզում 2024թ. նախատեսված ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի կունենա Սենա գետի վրա և ափերին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը, որը ներկայացրել է կազմկոմիտեի ուղերձը։

«Միջոցառումը օլիմպիական խաղերի պատմության մեջ ամենադիտարժան և հասանելի բացման արարողությունը կլինի, բաց` բոլորի համար, բաց` ձեր առջև։ Մարզահանդեսի մեկնարկը կտրվի հուլիսի 26-ին։ Բացման արարողությունն առաջին անգամ կանցկացվի ոչ թե մարզադաշտում, այլ գետի ափին, հենց գետի վրա։ Նախատեսվում է կազմակերպել 160 նավակների շքերթ, որոնք կտեղափոխեն մասնակից երկրների պատվիրակություններին:

Շքերթի երթուղու երկարությունը վեց կիլոմետր է: Գետի ափերին կտեղադրվեն հսկայական 80 հեռուստաէկրաններ:

Արարողությանը, որը կտևի ավելի քան երեք ժամ, ներկա կլինեն շուրջ 600 հազար հանդիսականներ: Նրանք միջոցառմանը կհետևեն կամուրջների վրայից և գետի ափերից։ Ափամերձ ստորին գոտիներում կտեղադրվեն ժամանակավոր տրիբունաներ: 33-րդ ամառային օլիմպիական մարզահանդեսը Ֆրանսիայի մայրաքաղաքում կանցկացվի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Փարիզը խաղերն ընդունելու է երրորդ անգամ. 1900թ., 1924թ. և մեկ դար հետո ՝ 2024թ.Փարիզում, 2024թ. նախատեսված ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի կունենա Սենա գետի վրա և ափերին»,- ասվում է ՀԱՕԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+