Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ–տեղ մերկասառույց է։ Տեղեկությունը հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
«Անիի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ է մառախուղ է, տեսանելիությունը` 5-10 մետր։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ–ավազով մշակման աշխատանքներ»,– նշում են հիմնադրամից։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







