Արդեն իսկ ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանցիները սպանել են Արցախի խաղաղ բնակչին: Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Նշենք, որ այսօր Ճարտար քաղաքի 65-ամյա բնակիչ Ս.Ս.-ն մոլորվել և հայտնվել էր Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում:
«Սպանությունը Ադրբեջանի հանցավոր և ահաբեկչական գործողությունների, ինչպես նաև հայերի նկատմամբ լայնածավալ և համակարգային հետապնդման քաղաքականության դրսևորում է: Խաղաղ բնակավայրերի մոտակայքում Ադրբեջանի մարտական հենակետերն ուղիղ և անհերքելի սպառնալիք են Արցախի խաղաղ բնակչության կյանքի իրավունքի և ֆիզիկական ու հոգեբանական անձեռնմխելիության համար»,- նշում է ՄԻՊ-ը։
Նա հայտնել է, որ քաղաքացին զբաղվում էր անասնապահությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







