Ռուսաստանը որպես Եվրասիական և Եվրախաղաղօվկիանոսյան ամենամեծ տերություն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կշարունակի նպաստել գլոբալ և տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմանը բոլոր հարթություններում՝ աշխատելով ժամանակակից բազմաթիվ խնդիրների հաղթահարման վրա միջազգային իրավունքի կայուն հիմքով՝ նախևառաջ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության սկզբունքների վրա հիմնվելով: Այս մասին միջազգային միջկուսակցական «XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հրթությունում» համաժողովում հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Անվերապահորեն մեր առաջնահերթությունների շարքում են՝ հակազդել ռասիզմին, այլատյացությանը, ագրեսիվ ազգայնականությանը և նեոնացիզմին, անհանդուրժողականությանը և խտրականության ցանկացած այլ ձևի, ինչպես նաև էթնիկ և լեզվական ներկայացվածությանը։ Մենք կշարունակենք մեծ ուշադրություն դարձնել ժամանակակից աշխարհի մշակութային և քաղաքակրթական բազմազանության պահպանմանը, մարդու սոցիալ-տնտեսական իրավունքների ապահովումանը, ներառյալ՝ միգրացիոն խնդիրների արդար և մարդասիրական լուծման հարցերին: Պատրաստ ենք սերտորեն համագործակցել բոլորի հետ ով փոխադարձ հետաքրքրություն է ցուցաբերում»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







