Թուրքական Baykar ընկերությունը 2020 թվականին 360 մլն դոլարով իր Bayraktar TB2 հարվածային անօդաչու թռչող սարքն արտասահման է վաճառել, հաղորդում է Haberler պորտալը:
Հենց Թուրքիայում այս անօդաչու թռչող սարքը տարբեր տարբերակով կիրառվում է զինված ուժերի, ժանդարմերիայի, ոստիկանության և հետախուզական ծառայությունների կողմից։
Անօդաչուի հարվածային տարբերակների մատակարարման պայմանագրերը են ստորագրվել 13 երկրների հետ: Վաճառվել է 257 օրինակ։ Գնորդ են դարձել, օրինակ, Ուկրաինան, Քաթարը, Ադրբեջանը, Լեհաստանը։
Նշվում է, որ հարվածային անօդաչու թռչող սարքը 93 տոկոսով բաղկացած է թուրքական արտադրանքից։ Այն արտադրվում է Ստամբուլի «Օզդեմիր Բայրաքթար» ձեռնարկությունում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







