Աֆղանստանի Ջելալաբադ քաղաքի օդանավակայանը, որի միջոցով շուտով Իրանից մարդասիրական օգնություն կստացվի, պատրաստ է ընդունել ներքին և միջազգային չվերթներ:Այս մասին հայտնում է РИА новости-ն։
«Ջելալաբադ քաղաքի օդանավակայանը պատրաստ է ընդունել ներքին և միջազգային չվերթներ… Աֆղանստանի իշխանությունները մոտ ժամանակներս Իրանի Իսլամական Հանրապետությունից մարդասիրական օգնություն կստանան Ջելալաբադ օդանավակայանի միջոցով», — ասված է Նանգահար նահանգի հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ Ջելալաբադի օդանավակայանում անվտանգության ոլորտի բոլոր տեխնիկական հարցերն ու խնդիրները լուծվել են:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







