ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանից օգնության մասին պաշտոնական դիմում չի ստացել, РИА новости -ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
«ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են իրավիճակին։ Պաշտոնապես քարտուղարություն ոչ մի դիմում հայկական կողմից չի ստացվել։ Կարծում ենք, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ քաղաքական-դիվանագիտական ճանապարհով», — մեջբերում է գործակալությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







