Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+2°
  • Կապան+2°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 23:20

Թուրքիան կարող է կործանիչներ գնել ՌԴ-ից, եթե ԱՄՆ — ն հրաժարվի F-16-ի մատակարարումներից

Թուրքիան կարող է դիտարկել ռուսական СУ-35 և СУ-57 կործանիչների գնման տարբերակը, եթե ԱՄՆ-ն հրաժարվի F-16 արդիականացված ինքնաթիռների մատակարարումներից: Այս մասին CNN Türk հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է «Anadolu» — ն։

«Պաշտպանական արտադրանքի մի մասն այսօր արտադրվում է հենց Թուրքիայում, մի մասն էլ ներկրում ենք։ Դա վերաբերում է նաև F-35 եւ F-16 գնումներին։ Եթե ԱՄՆ — ն չցանկանա վաճառել Թուրքիային ինքնաթիռներ, վարչակազմը չի աջակցի կամ կարգելափակի Կոնգրեսը, ապա մենք կքննարկենք այլ տարբերակներ, ներառյալ СУ-35-ը եւ СУ-57-ը: Այսպես կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք սկսել արտադրել սեփական ինքնաթիռները», — մեջբերում է գործակալությունը նախարարի խոսքը։

Մեկնաբանելով մի խումբ ամերիկացի սենատորների դիմումը՝ Թուրքիային F-16-ի վաճառքից հրաժարվելու պահանջով, նախարարը նշել է, որ Անկարայի դեմ ԱՄՆ-ում գործում է տարբեր լոբբի: Նրա խոսքով՝ «այս հարցում գլխավորը Սպիտակ տան դիրքորոշումն է»: «Ջո Բայդենի վարչակազմը կարող է համոզել Կոնգրեսին աջակցել Թուրքիային սպառազինության վաճառքին։ Եթե ԱՄՆ իշխանությունները հաստատակամ լինեն, ապա օրենսդիրները նույնպես կաջակցեն այդ որոշմանը», — հայտարարել Է Չավուշօղլուն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+