Կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 28-ի նիստում Արագածոտնի մարզպետ նշանակվեց «Ազատամարտիկների դաշինք» միության անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը:
Ավելի վաղ ԶԼՄ-ների հետ զրույցում Ռազմիկ Պետրոսյանը հայտնել էր, որ առաջարկը ստացել էր անձամբ Նիկոլ Փաշինյանից։
Ռազմիկ Պետրոսյանն Արագածոտնի փոխմարզպետն է 2020 թվականի հոկտեմբերի 30-ից: Պետրոսյանն անկուսակցական է:
Նշենք, որ երեկ հայտնի դարձավ, որ 2018 թվականի հոկտեմբերի 16-ից Արագածոտնի մարզպետի պաշտոնում գտնվող Դավիթ Գևորգյանն ազատման դիմում էր ներկայացրել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







