Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:11

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակը հնարավոր չէ կարգավորել առանց ՌԴ-ի. Պուտին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակը հնարավոր չէ կարգավորել առանց ՌԴ-ի. Պուտին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը հնարավոր չէ կարգավորել առանց Ռուսաստանի մասնակցության, հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Валдай» միջազգային ակումբի նիստի ժամանակ:

«Այժմ ամենակարևորը սահմանին իրավիճակը վերջնականապես կարգավորելն է։ Եվ այստեղ, իհարկե, առանց Ռուսաստանի մասնակցության, ոչինչ անել հնարավոր չէ ։ Այստեղ մեզ, թերևս, ոչ ոք պետք չէ բացի երկու կողմերից և Ռուսաստանից», — ասել է նա ։

Պուտինի խոսքով ՝ «կան շատ պարզ և պրագմատիկ բաներ, քանի որ ռուսական բանակի գլխավոր շտաբում գտնվում են քարտեզներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է անցել խորհրդային ժամանակաշրջանում միութենական հանրապետությունների միջև սահմանը»:

«Կան բաներ, որոնք նույնպես փոխադարձ փոխզիջումներ են պահանջում, ինչ-որ տեղ ինչ-որ բան հարթեցնել, ինչ-որ տեղ ինչ-որ բան փոխանակել », — հայտարարել է Ռուսաստանի նախագահը։

Նա հայտարարել է, որ ռուսական կողմը նույնպես կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների ակտիվացմանը։ «Բայց, իհարկե, մենք կողմ ենք նաև բազմակողմ ձևաչափեր գտնելուն։ Այդ թվում, ասենք, ակտիվացնել Մինսկի խմբի աշխատանքը։ Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք, այդ թվում՝ մեր գործընկերների հետ», — հայտարարել է նա։

Պուտինն ընդգծել է ապագային նայելու անհրաժեշտությունը։ «Չէ որ բանն այն չէ, որ մեր հայտարարության համապատասխան հոդվածով նախատեսված է ռուսական զորակազմի գտնվելու հնարավոր երկարաձգումը։ Բանն այն է, որ երկու երկրների միջև հարաբերություններ կառուցվեն, ահա թե ինչն է ամենակարևորը», — ասել Է ՌԴ նախագահը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+